Վարդենիսի տուն ինտերնատում տեղի ունեցած | ողի ու դրա հիմքում ընկած համակարգային խնդրի վերաբերյալ
հայերեն տեքստ
2023 թվականի փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի (Հայաստանի ամենամեծ տուն-ինտերնատ, որտեղ ապրում են մտավոր եւ (կամ) հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող 450 անձինք) տնօրենն ու մի շարք աշխատակիցներ ձերբակալվել են խոշտանգման եւ ապօրինությունների կատարման կասկածանքով։
Ցավալիորեն, այս դեպքը, ի թիվս նախկինում արձանագրված աշխատանքային շահագործման, սեփականության իրավունքի խախտման, այլ ապօրինությունների դեպքերի ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն խախտման դրսեւորում է, այլեւ՝ ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում առկա համակարգային խնդրի արտացոլում:
Անհրաժեշտ է միջազգային ուղենիշների վրա հիմնվելով իրականացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված հրատապ եւ հասցեական գործողություններ՝ երաշխավորելով հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի եւ համայնքում ներառման իրավունքի իրացումը։