top of page
Protest Signs
Protest Signs

մենք երազողներ ու իրագործողներ ենք

Փոփոխությունը ֆեմինիստական հարթակ է, որտեղ բոլոր որոշումները կայացվում են թիմով․ մենք բախվում ենք բազմաթիվ խնդիրների՝ քննադատելով ճնշող ու սահմանափակող նորմերն ու գործելակերպերը, սակայն ուղղահայաց որոշումների բացակայությունը մեզ օգնում է խելամիտ լուծումներ գտնել ու լինել ավելի ստեղծագործ

հավասարությունը, սոցիալական արդարությունը, սոլիդարությունը, թիմային հոգատարությունը, խտրականության ու բռնության բոլոր ձեւերի բացառումը, քննդատական մտածողությունը, իմաստալից մասնակցայնությունը, հաշվետու համագործակցությունն ու թափանցիկությունն ընկած են մեր գործունեության հիմքում

մենք հավատում ենք փոփոխությունների հնարավորությանն ու փորձում ենք մեր ընկերների ու աջակիցների համատեղ ջանքերով հասնել համակարգային փոփոխությունների

bottom of page