top of page

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին եւ COP29 նստաշրջանի մասնակիցներին

համատեղ հայտարարություն

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին եւ COP29 նստաշրջանի մասնակիցներին

մենք կարեւորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, միանում ենք այս հայտարարությանը.

«COP29-ը Բաքվում անցկացնելու վերաբերյալ որոշումն ինքնին խնդրահարույց էր՝ հաշվի առնելով ոչ միայն նման միջոցառումը հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսությամբ երկրում անցկացնելու հանգամանքը, այլեւ տվյալ պետության կողմից այդ վառելիքից ստացված շահույթներով ռազմական ագրեսիայի ծավալումն ու միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Դրանք ներառում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը սանձազերծած ռազմական ագրեսիան՝ ուղեկցված ծանրագույն պատերազմական հանցագործություններով, 100,000-ից ավելի հայ բնակչության ավելի քան 9-ամսյա շրջափակումն ու սովի մատնումը, բնակչության մշտական ահաբեկումը, 2023 թվականի սեպտեմբերին ռազմական հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումն ու ամբողջական էթնիկ զտումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումները եւ առանձին հատվածների գրավումը։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարելու իմիտացիային զուգահեռ շարունակում են մի քանի տասնամյակ շարունակվող հակահայ ու հակահայաստանյան քարոզը պետական բարձր մակարդակով եւ հայկական մշակութային ժառանգության ու հայկական հետքի ոչնչացումն իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներում…»

bottom of page